Նորություններ

iPhone 13 սմարթֆոնները՝ նախնական սահմանափակ քանակությամբ

iPhone 13 սմարթֆոնները՝ նախնական սահմանափակ քանակությամբ

31.08.2021

iPhone 13 սմարթֆոնները, որոնք կներկայացվեն սեպտեմբերի 14-ին և կհայտնվեն արդեն վաճառքում, սկզբնական շրջանում չեն բավարարի բոլոր ցանկացողներին

Պատճառը գաջեթի բաղադրամասերի, մասնավորապես՝ բազմաշերտ կերամիկական կոնդենսատորների առանցքային  մատակարարումների հետ կապված խնդիրն է։ Ճապոնիայում և Մալայզիայում գտնվող գործարանները դադարեցրել են աշխատանքը՝ ձեռնարկության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի հերթական ալիքի բռնկման պատճառով: Այդ իրադարձությունները կարող են ազդել բաղադրամասերի մակատակարարման և iPhone 13-ի՝ ժամանակին հավաքման վրա:
Ի դեպ, նորագույն սմարթֆոնները կառուցվելու են Apple A15 Bionic պրոցեսորի հիման վրա: Pro-մոդելների էկրանը կներկայանա պատկերի մինչև 120 Գց հաճախականությամբ թարմացման հնարավորությամբ:

Comments are closed.