Նորություններ
Սպիտակ բազեի համար վճարվել է 465 350 դոլար
08.09.2021
Սաուդյան Արաբիայի Մալհամ քաղաքում վերջերս կազմակերպվել էր աճուրդ, որի ժամանակ բազեի գինը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Սպիտակ բազեի համար վճարվել է 465 350 դոլար։
Թռչունը մոտ մեկ տարեկան է և բերվել է ամերիկյան ֆերմաներից մեկից, որը համարվում է աշխարհում լավագույններից:
Բազեն ունի 41 սմ երկարություն և կշռում է 978 գրամ:















