Նորություններ

Գեղեցկության մրցույթ՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021»

Գեղեցկության մրցույթ՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021»

09.09.2021

Սեպտեմբերի 22–ին կկայանան «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթները։ Այս տարի տիտղոսների համար կպայքարի 20 աղջիկ։ Քանի որ միջազգային մրցույթների մասնակցության չափանիշները տարբեր են, նրանցից 19-ը կմասնակցեն «Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ին, իսկ 15-ը՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2021»

Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, տեղի կունենա  նորաձևության ցուցադրություն 3 հագուստով՝ սպորտային, կոկտեյլային և երեկոյան։ Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19–ին, կլինի հարց ու պատասխան ժյուրիի անդամների հետ։

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22–ին՝ Մոսկվա կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, ապա տիտղոսակիրների թագադրման արարողությունը։ Հաղթողները Հայաստանը կներկայացնեն «Միսս Տիեզերք»  և «Միսս Աշխարհ» մրցույթներին։

 

Comments are closed.