Նորություններ
«Սթրիթ արտի» գլուխգործոցներ՝ Բրազիլիայի փողոցներում
14.09.2021
«Սթրիթ արտի» բրազիլիացի վարպետ Ֆաբիո Գոմես Տրինիդադեն իր գլուխգործոցներով զարդարում է Բրազիլիայի փողոցները: Սովորաբար նա իր ստեղծած պատկերներն ու դիմանկարները համադրում է ծառերի ճյուղերի, թփերի կամ ծաղիկների հետ, որոնք աճում են այս կամ այն վայրում;
Աշխատանք սկսելիս նա նախ ընտրում է իր ապագա արվեստի գործի վայրը: Ծառերի կամ ծաղիկների առկայությունը պարտադիր պայման է, քանի որ դրանք ստեղծագործության մի մասն են կազմում: Արդյունքում ստեղծված գործերը պատկերում են մարդկային կերպարանքի և բնության հիանալի համադրությունը:















