Նորություններ
Այսօր անգլիացի գրող Ագաթա Քրիստիի ծննդյան օրն է
15.09.2021
1890 թ. սեպտեմբերի 15-ին բրիտանական Դեյվոն կոմսությունում ծնվել է Ագաթա Միլերը, որը տարիներ անց աշխարհին հայտնի է դարձել Ագաթա Քրիստի անվամբ: Նրա կյանքը լի է եղել հակասություններով, ոչ սովորական ելքերով, որոնք իրենց հետքն են թողել նրա ստեղծագործություններում:
Ներկայացնում ենք մի քանի փաստ գրողի կյանքից՝
- Ագաթա Քրիստին տառապել է դիսգրաֆիայով, նա չի կարողացել գրավոր շարադրել իր մտքերը:
- Հանդես է եկել Մարթին Ուեսթ, Մարթին Գրեյ կեղծանուններով՝ համարելով, որ կին հեղինակի անունով դեդեկտիվները նրան համբավ չեն կարող բերել:
- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ագաթան բուժքույր է աշխատել զինվորական հոսպիտալում, որից հետո աշխատանքի է անցել դեղատանը, դրանով իսկ լավ յուրացնելով տարբեր թույների և հակաթույների անունները: Դրանց մասին մենք շատ կարող ենք կարդալ նրա ստեղծագործություններում:
- Ագաթա Քրիստիի գրքերի ընդհանուր տպաքանակը կազմել է 2 միլիարդ կտոր գիրք, տպաքանակ, որը զիջում է միայն Աստվածաշնչին և Ուիլյամ Շեքսպիրին: Թարգմանվել է աշխարհի 103 լեզուներով:
- Ագաթա Քրիստին բազում թևավոր խոսքերի հեղինակ է, որոնցից մեկը՝ «Ազատությունն այն բանն է, որի համար արժե պայքարել»-ն է:















