Նորություններ

Արմեն Ջիգարխանյանի  անվան թատրոնը կվերանվանվի

Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը կվերանվանվի

16.09.2021

Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնում առաջիկա օրերին լայնածավալ ռեբրենդինգ կիրականացվի։

Թատրոնը կվերանվանվի «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ» («Прогресс сцена Армена Джигарханяна»): Դրանով, փաստորեն, նախկին կինոթատրոնի շենքին կվերադարձվի իր պատմական անվանումը՝ «Առաջընթաց», իսկ մյուս կողմից՝ թատրոնի ստեղծողի անունը կմնա նորացված տարբերակում: Թատրոնում այն կարծիքին են, որ ամենակարևորը Արմեն Ջիգարխանյանի անունը պահպանելն էր։

Comments are closed.