Նորություններ
Հայտնի են Primetime Emmy Awards 73-րդ մրցանակաբաշխության հաղթողները
20.09.2021
Կիրակի գիշեր Լոս Անջելեսում կայացել է Primetime Emmy Awards 73-րդ մրցանակաբաշխությունը։ Նախորդ տարի միջոցառումն անցկացվել էր առցանց ձևաչափով, իսկ այս տարի հայտնիները հնարավորություն ունեցան անցնելու կարմիր գորգով։
Բրիտանացի աստղերը միջոցառմանը միացել են Emmy-ի լոնդոնյան սրահից: Ծանոթացնենք մրցանակակիրներին․
«Լավագույն կարճատև սերիալ»՝ Netflix-ի «Թագուհու գամբիտը» շախմատային դրամա
«Տպավորիչ իրապատում սերիալ»՝ «Ռու Պոլի թագավորական մրցավազքը»
«Լավագույն սերիալային դերասանուհի»՝ Քեյթ Ուինսլեթը՝ «Մեյրն Իսթթաունից» սերիալից
«Լավագույն գլխավոր դերասան»՝ Ջոշ Օ’Քոնները՝ «Թագը» սերիալից















