Նորություններ

Ազատազրկում՝ երաժշտական ալբոմում երգչուհիներ ներգրավելու համար

Ազատազրկում՝ երաժշտական ալբոմում երգչուհիներ ներգրավելու համար

23.09.2021

Իրանցի երաժիշտ Մեհդի Ռաջաբիանը կարող է դատապարտվել ազատազրկման՝ նոր երաժշտական ալբոմի համար։  Coup Of The Gods («Աստվածների հեղաշրջում») անունն ունեցող ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել և երգերից որոշ հատվածներ կատարել է ամերիկացի երկու երգչուհի։ Ալբոմի ստեղծմանը ներգրավվել են նաև բրազիլական նվագախումբը, ռուս, թուրք, հնդիկ, արգենտինացի երաժիշտներ:

Նրանցից բացի, ալբոմում հնչում է ամերիկուհիներ Լիզի Օ’Վերիի և Օդրի Ջոնսոնի ձայնը: Սակայն Իրանում արգելվում է կին վոկալիստների գործունեությունը: Այդ է պատճառը, որ երաժիշտ Մեհդի Ռաջաբիանին սպառնում է ազատազրկում։

Երբ Ռաջաբիանն անցյալ տարի հայտնել էր կին երաժիշտների հետ աշխատելու իր մտադրության մասին, վերջինիս ձերբակալել էին:  Իսկ երբ նա կանգնել էր դատարանի առաջ, դատավորը երաժշտին ասել էր, որ այդպիսով նա «խրախուսում է մարմնավաճառությունը»: Գրավի դիմաց բանտից դուրս գալուց հետո նա շարունակել է իր գործունեությունը:

Comments are closed.