Նորություններ
«45 օր. պայքար հանուն ազգի»․ ֆիլմ արցախյան պատերազմի մասին
20.09.2021
Սեպտեմբերի 19-ից Ֆրեզնո քաղաքի Tower Theater-ում ցուցադրվում է վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի ֆիլմը։
«45 օր. պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը պատմում է արցախյան պատերազմի մասին։
Տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների, որոնք Հայաստանում Արցախում աջակցում են կարիքավորներին:
Նախկինում ֆիլմը ցուցադրվել է նաև Հոլիվուդում:















