Նորություններ
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթների հաղթողները
23.09.2021
Կայացավ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթների թագադրման արարողությունը։
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»–ի լավագույն հնգյակում էին Մանան Հունանյանը, Նանե Ավետիսյանը, Վիվիանա Ասատուրին, Ալլա Կարապետյանը։ Առցանց քվեարկության առավելագույն ձայներով եզրափակիչ անցավ դերասանուհի Ադրիանա Գալստյանը, իսկ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» ճանաչվեց 24-ամյա Նանե Ավետիսյանը։ Նանեն 24 տարեկան է, ծնվել և մեծացել է Երևանում. մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է «Թովմասյան» բարեգործակամ հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն:
«Միսս Աշխարհ Արմենիա 2021»–ի լավագույն հնգյակ անցան Քրիստինա Անայանը, Միրնա Բզդիգյան, Փրեմի Դավթյանը, Վիկա Բալոյանը և առցանց քվերակությամբ երկրորդ տեղը զբաղեցրած Լիանա Եղիազարյանը։
«Միսս Աշխարհ Արմենիա 2021» ճանաչվեց 19–ամյա Միրնա Բզդիգյանը Սիրիայից։ Միրնան Սիրիայից է, երկու տարի է՝ ապրում է Հայաստանում, սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ցանկանում է դառնալ իրավապաշտպան: Զբաղվում է սպորտով՝ պրոֆեսիոնալ լողորդ է:















