Նորություններ
«Եվրատեսիլ-2022»-ը տեղի կունենա Թուրինում
08.10.2021
ANSA գործակալությունը հայտնել է, որ «Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթը տեղի կունենա Թուրինում:
Գործակալության տվյալներով՝ Իտալիայի RAI պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիայի ղեկավարությունն այդ որոշման մասին կհայտարարի մոտ ժամանակներս, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված Է:
Հեղինակավոր մրցույթի անցկացման համար հավակնել էին նաև Միլանը, Բոլոնիան, Ռիմինին եւ Պեզարոն։
Իտալիան «Եվրատեսիլն» ընդունելու իրավունքն ստացել Է Maneskin խմբի հաղթանակից հետո:
Իտալիայի այդ հաղթանակը դարձել Է երրորդը «Եվրատեսիլի» պատմության մեջ եւ առաջինը 1990 թվականից ի վեր։















