Նորություններ
Ալկոհոլի ամենաբարձր գինը Նորվեգիայում է
11.10.2021
Նորվեգիայում ալկոհոլի գների մակարդակը դարձել է ամենաբարձրը Եվրոպայում. այն 151,2 տոկոսով բարձր Է Եվրամիության միջին մակարդակից:
Մասնագետներն ուսումնասիրել են 37 երկրների տվյալները: Նորվեգիայից անմիջապես հետո հետեւում են Իսպանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան եւ Շվեդիան: Ամենաէժան ալկոհոլով պետությունները դարձել են Հունգարիան, Ռումինիան եւ Բուլղարիան:
Իսկ ահա ալկոհոլի չարաշահման դեպքերի մասով Եվրամիության առաջատարներն են դարձել Դանիան, Ռումինիան եւ Լյուքսեմբուրգը:
Ամենից հաճախ ամեն օր ալկոհոլ են գործածում Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Իտալիայում, ավելի հազվադեպ՝ Լատվիայում եւ Լիտվայում՝ շուրջ 1 տոկոս: Եվրամիությունում ոգելից խմիչքների ամենօրյա գործածման գծով առաջատարներ են 74 տարեկանից բարձր մարդիկ. ամեն օր խմում է այդ տարիքային խմբի ներկայացուցիչների 16 տոկոսը: Ռուսաստանում 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում ալկոհոլի գործածումը 2010 թվաանից կրճատվել Է 32 տոկոսով. բնակչության մեկ շնչի հաշվով 15,8 լիտրից մինչեւ 10.8 լիտր:















