Նորություններ
Արևամարտկոցներ՝ Toyota-ի ավտոմոբիլների համար
12.10.2021
Ճապոնական Toyota Motor-ը մտադիր է սկսել բարձրտեխնոլոգիական արեւամարտկոցների եւ դրանց հիման վրա համակարգերի օգտագործումն իր ավտոմոբիլներում:
Երկրի խոշորագույն ավտոկոնեռնն առաջադեմ արդյունաբերական գիտությունների եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտոտի հետ համատեղ կզբաղվեն արեւամարտկոցների նորագույն համակարգերի մշակմամբ, որոնք կարելի կլինի օգտագործել ավտոմոբիլներում: Ընդգծվում Է, որ այդ գործում գլխավոր խնդիրը կլինի Էներգիայի արտադրման արդյունավետության բարձրացումն է՝ դրանց հիման վրա այդ մարտկոցների եւ համակարգերի ստեղծման արժեքի նվազեցմամբ հանդերձ:
Ավելի վաղ Toyota-ն նաեւ նպատակ էր դրել իր Էլկետամոբիլների, հիբրիդային եւ ջրածնային ավտոմոբիլների վաճառքների մակարդակը մինչեւ 2030 թվականը հասցնել 8 միլիոն միավորի՝ ածխաթթվի արդյունաբերական եւ ավտոմոբիլային արտանետումներն ակտվորեն կրճատելու՝ տեղական իշխանությունների եւ գործարարության ձգտման ֆոնին: Ճապոնիայի կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել Է, որ մինչեւ 2050 թվականը երկիրը կհասնի ածխաթթվի զրոյական արդունաբերական եւ ավտոմոբիլային արտանետման: Մինչեւ 2030 թվականն այն ենթադրվում Է կրճատել 2013 թվականի մակարդակի համեմատությամբ 46 տոկոսով։















