Նորություններ
Նոր երգ՝ Սևակ Խանաղյանից
18.10.2021
Երգիչ Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր երգ՝ «Երազ» (Сон)։ Ստեղծագործության հոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
րգի երաժշտության և խոսքերի հեղինակը Յան Բրուտն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:
Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը 2018 թվականին «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Իսկ մինչ այդ, նա մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor» և այլն։















