Նորություններ
Հայաստանում է Ֆեդերիկո Մոնդելչին
18.10.2021
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով հանդես կգա ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին։
Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան: Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, մենակատար՝ Ֆեդերիկո Մոնդելչին։ Կհնչեն Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումներ:
Նշենք, որ Ֆեդերիկո Մոնդելչին համերգներով եղել է Հայաստանում։















