Նորություններ

Սեիալասերները ձևավորել են 21-րդ դարի սերիալների 100-յակը

Սեիալասերները ձևավորել են 21-րդ դարի սերիալների 100-յակը

21.10.2021

BBC հեռուստառադիոկորպորացիան 43 երկրների փորձագետների կարծիքի հիման վրա ներկայացրել է XXI-րդ դարի 100 լավագույն հեռուստասերիալների ցանկը:

Հեռուստատեսությանը նվիրված ամենամյա հարցման արդյունքում՝ վերջին 18 ամիսների ընթացքում հենց հեռուստատեսությունն է  գլխավոր դերակատարում ունեցել կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով կարանտինում հայտնված մարդկանց կյանքում:

206 փորձագետներ, որոնց թվում եղել են լրագրողներ, քննադատներ, ոլորտի ներկայացուցիչներ, կազմել են իրենց սիրած 10 նախագծերի ցանկը: Մասնակցել է 100 կին, 104 տղամարդ և երկու ոչ բինարային անձ:

Առաջին տեղը զբաղեցրել է HBO հեռուստաալիքի «Գաղտնալսում» (The Wire) սերիալը: Ամերիկյան հեռուստատեսային ոստիկանական դրաման ցուցադրվել է 2002-2008 թթ. :

«Խենթերը» (Mad Men) շոուն գրավել է երկրորդ տեղը, երրորդը`«Բոլոր դժվարությունների մեջ» (Breaking Bad) քրեական դրաման: Նաև առաջին տասնյակում են ներառվել «Ֆլիբեգ» (Fleabag ), «Գահերի խաղը» (Game of Thrones) սերիալները:

Հարյուրյակում են ներառվել նաև «Չեռնոբիլը», «Մեծ պայթյունի տեսությունը», «Ռիկը և Մորտին»: Վերջին տեղում «Թագուհու գամբիտն» է:

Comments are closed.