Նորություններ
ABBA-ն վերադառնում է
24.10.2021
Շվեդական ABBA փոփ խումբը թողարկել է Just A Notion երգը, որը ձայնագրվել է 1970-ականներին։ Հոլովակը հրապարակվել է խմբի YouTube ալիքում։
Երգը գրվել է 1978 թվականին և պետք է ներառվեր Voulez-Vous վեցերորդ ստուդիական ալբոմում։ Սակայն կոմպոզիցիան չի ներառվել ալբոմում։
Փոխարենը երգը կհայտնվի նոր Voyage 5 ալբոմում, որի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 5-ին։ Այն կլինի խմբի առաջին ալբոմը վերջին 40 տարվա ընթացքում և իններորդ ստուդիական ալբոմը ABBA-ի դիսկոգրաֆիայում։
ABBA-ն ստեղծվել է 1972թ-ին, սակայն 1982-ին խումբը ցրվել է։ 39 տարվա դադարից հետո երաժիշտները հայտարարել են նոր ալբոմի թողարկման մասին։















