Նորություններ
Պիկասոյի ածխատանքները վաճառվել են 110 միլիոն դոլարով
28.10.2021
Պաբլո Պիկասոյի 11 աշխատանք աճուրդի են հանվել ու վաճառվել մոտ 110 միլիոն դոլարով։ Հավաքածուում ներառված էր նկարչի 9 կտավ և երկու կերամիկական աշխատանք։
Այն շուրջ 20 տարի Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում էր և ներկայացնում էր իսպանացի հանճարեղ նկարչի 50 տարվա ստեղծագործական գործունեությունը։
Աճուրդը տեղի է ունեցել Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում և խաղատանը նկարչի ծննդյան 140-ամյակից երկու օր առաջ:
Ի դեպ, հյուրանոցը կշարունակի ցուցադրել Պիկասոյի 12 այլ աշխատանքներ։
1938 թվականի «Կինը կարմիր-նարնջագույն բերետով» կտավը, որը պատկերում է Պիկասոյի սիրելի ու մուսա Մարի-Թերեզա Վալտերին, աճուրդում ամենաբարձր գնով վաճառված (40,5 մլն դոլար) նմուշն է:
«Տղամարդն ու երեխան» և «Մարդու կիսանդրին» դիմանկարները վաճառվել են համապատասխանաբար 24,4 և 9,5 միլիոն դոլարով, իսկ ավելի փոքր կերամիկական աշխատանքը՝ «Ճաշ՝ խոտի վրա»-ն աճուրդում վաճառվել է 2,1 միլիոն դոլարով։ Գնորդների ինքնությունն անհայտ է:















