Նորություններ

Փոլ ՄաքՔարթնին այլևս ինքնագիր չի տալու երկրպագուներին

Փոլ ՄաքՔարթնին այլևս ինքնագիր չի տալու երկրպագուներին

28.10.2021

The Beatles-ի անդամ Փոլ ՄաքՔարթնին հայտել է, որ այլևս ինքնագիր չի տալու երկրպագուներին, քանի որ դա «անիմաստ» է համարում:

79-ամյա երաժիշտը հայտարարել է, որ նախընտրում է կանգնել և զրուցել երկրպագուների հետ, քան իր անունը գրել թղթի կտորի վրա կամ սելֆի անել: Նա խոստովանել է, որ մշտապես տարօրինակ է համարել «կարող ե՞ք ինքնագիր թողնել այս կտրոնի հակառակ կողմի վրա» արտահայտությունը:

ՄաքՔարթնին նշել է նաև, որ այդ որոշումը հետևել է «Բիթլզ»-ի մյուս անդամ Ռինգո Ստարի որոշմանը, որը վերջինս կայացրել էր դեռևս 2008 թվականին: Նա ևս որոշել էր որևէ ինքնագիր չտալ, երբ բացահայտել էր, որ մարդիկ շահույթ են ստանում դրանից:

Comments are closed.