Նորություններ
Աճուրդի կհանվեն Նապոլեոնի կնոջ տիարաները
02.11.2021
Դեկտեմբերին Ժնևում աճուրդի կհանվեն Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի կնոջ՝ Ժոզեֆինայի տիարաները։ Դրանք պատրաստվել են 19-րդ դարում՝ 1808 թվականին Փարիզում ։
Տիարաները զարդարված են կիսաթանկարժեք քարերով, ստեղծված են նեոդասական դիզայնով, որն իր գագաթնակետին է հասել Բոնապարտի կառավարման տարիներին:
Հայտնի է, որ այս նմուշներն առնվազն 150 տարի պահվել են Մեծ Բրիտանիայում՝ մասնավոր հավաքածուում: Ենթադրվում է, որ դրանցից մեկը կվաճառվի 200 000- 300 000, իսկ մյուսը՝ համապատասխանաբար 100 000-200 000 ֆունտ ստերլինգով:















