Նորություններ

«Գրքի օր ու գիշեր-2021»-ը կանցկացվի նոյեմբերի 4-ին

«Գրքի օր ու գիշեր-2021»-ը կանցկացվի նոյեմբերի 4-ին

02.11.2021

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-22:00-ն «Բուկինիստ» գրախանութների ցանցում գրքերը կվաճառվեն 30տոկոս զեղչով։ Իսկ ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 10:00-ը վաճառքը շարունակվելու է առցանց՝ books.am հարթակում՝ նույն զեղչերով։

Ընթերցասերների համար սա սպասված տոն է, որ անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Այն կգործի «Բուկինիստի» երևանյան բոլոր գրախանութներում, Սևանի, Դիլիջանի գրախանութներում, ինչպես նաև ընկերության հետ աշխատող Արմավիրի, Մասիսի, Գորիսի և Կապանի գրախանութներում:

Տոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև հետաքրքիր հանդիպումներ, թեյախմություն, սուրճի հյուրասիրություն, գրքի սիրված հերոսների հետ լուսանկարվելու հնարավորություն, ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, խաղարկություն և մի շարք անակնկալներ:

Comments are closed.