Նորություններ

Կնկարահանվի «Կաղմարի խաղը» սերիալի 2-րդ եթերաշրջանը

Կնկարահանվի «Կաղմարի խաղը» սերիալի 2-րդ եթերաշրջանը

09.11.2021

«Կաղմարի խաղը» սերիալի ռեժիսոր Հվան Յոն Հեքը հայտնել է, որ սկսել է մտածել սերիալի երկրորդ սեզոնի համար սյուժեն։ Շարունակություն ստեղծելու որոշումը պայմանավորված է երկրպագուների մեծ ցանկությամբ ու պահանջով։

Սերիալն առաջին անգամ ցուցադրվել է Netflix-ով սեպտեմբերի 17-ին, իսկ ավելի ուշ գլխավորել է տեսահոսթինգի ցուցադրության վարկանիշը տարբեր երկրներում։

«Կաղմարի խաղը» գաղտնի գոյատևման խաղի մասին է, որտեղ մարդիկ վտանգում են իրենց կյանքը՝ դրամական մրցանակ շահելու համար: Յուրաքանչյուր դրվագում խաղի բազմաթիվ մասնակիցներ մահանում են։

Նշենք, որ հոգեբանները զգուշացրել են «Կաղմարի խաղը» դիտելիս երեխաների մոտ հոգեբանական տրավմայի առաջացման մեծ հավանականության մասին՝ ներառյալ մղձավանջների առաջացումը։

Comments are closed.