Նորություններ
Սկանդալ Վալենտին Յուդաշկինի ցուցադրության ընթացքում
10.11.2021
Ռուս դերասան Դմիտրի Դյուժեւը Վալենտին Յուդաշկինի ցուցադրության ընթացքում հայտնվել է սկանդալի կենտրոնում։
Դերասանին դուրս են արել ելույթից հետո, որում նա բարձրաձայնել է Յուդաշկինի՝ քաղցկեղի դեմ պայքարի թեման։
Ավելի վաղ Վալենտին Յուդաշկին պատմել է, որ իր նորաձեւության տան համար փոխարինող է որոնում։ «Բոլորս հեռանում ենք եւ հետաքրքիր չենք լինի։ Ես լավ եմ վերաբերոմ դրան։ Բայց հարկավոր է գտնել նրան, ով կվերցնի դրոշակն ու առաջ կշարվի»,- ասել է դիզայները։
Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ Վալենտին Յուդաշկինը պայքարում է կերակրափողի քաղցկեղի դեմ, մի քանի վիրահատության է ենթարկվել, քիմիոթերապիայի կուրս անցել։ Անկախ դրանից՝ Յուդաշկինը շարունակում է աշխատել եւ հանրությանն ուրախացնել նոր հավաքածուներով։ Նրա խոսքով՝ հիվանդության դեմ պայքարում իրեն օգնում են հավատն ու մտերիմ ու հարազատ մարդկանց աջակցությունը։















