Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-յից

Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-յից

08.11.2021

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է արդեն հունվարին հեռանալ հռոմեական ակումբից։

Թիմիգլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով 32-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբը, երբ ստանա հետաքրքիր առաջարկ այլ առաջատար թիմերից։

Նշենք, որ «Ռոմայի» հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Comments are closed.