Նորություններ

Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

16.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հանդուրժողականության միջազգային օրն է։ Այն հանդիսավորությամբ հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում։

Ըստ հռչակագրի՝ հանդուրժողականություն նշանակում է հարգել, ընդունել և ճիշտ հասկանալ աշխարհի մշակույթների հարուստ բազմազանությունը, ինքնարտահայտման ձևերն ու մարդկային անհատականության միջոցները։ Հռչակագիրը սահմանում է, որ «մարդիկ իրենց բնույթով տարբերվում են արտաքին տեսքով, դիրքով, խոսքով, վարքագծով և արժեքներով, իրավունք ունեն ապրել աշխարհում և պահպանել իրենց անհատականությունը»։

Հռչակագիրը դիտարկում է անհանդուրժողականության հետևանքով մարդկությանը սպառնացող վտանգները, առաջարկում անհանդուրժողականության դեմ պայքարի մեթոդներ և ծրագրեր։

Հանդուրժողականության միջազգային օրվա գլխավոր նպատակը գաղափարական և կրոնական բազմազանության ապահովումն է ու երաշխավորումը: Այս բազմազանությունն արժեքավոր պարգև է և ոչ թե սպառնալիք:

Comments are closed.