Նորություններ

Նոր ռեկորդ՝ Ֆրիդա Կալոյի աշխատանքների աճուրդում

Նոր ռեկորդ՝ Ֆրիդա Կալոյի աշխատանքների աճուրդում

18.11.2021

Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի «Դիեգոն և ես» ինքնանկարը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է մոտ 34,9 մլն դոլարով։

Sothebey’s աճուրդի տան հայտարարության մեջ նշվում է, որ ինքնանկարը Կալոյի վերջին «կիսանդրային» ինքնանկարն է, որն ավարտին է հասցվել վերջինիս մահից առաջ՝ 1954-ին։ Այն նույնիսկ գերազանցել է գեղանկարչուհու նախորդ ռեկորդը։

Ինքնանկարում Կալոն ինքն իրեն պատկերել է ճակատին ամուսնու՝ նկարիչ Դիեգո Ռիվերայի դիմանկարով: Ռիվերան, ի դեպ, պատկերված է երեք աչքով:

Ինչպես աճուրդի տնից հայտնում են, նկարը ձեռք է բերվել Էդուարդո Ֆ. Կոնստանինի հավաքածուի կողմից, որը լատինամերիկյան արվեստի թանգարան է հիմնել Բուենոս Այրեսում:

Comments are closed.