Նորություններ

Լոնդոնի Գոսպել երգչախումբն առաջին անգամ կլինի Հայաստանում

Լոնդոնի Գոսպել երգչախումբն առաջին անգամ կլինի Հայաստանում

23.11.2021

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալի Լոնդոնի Գոսպել երգչախումբը:

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկոյին կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ամանորյա և սուրբծննդյան երգեր:

Լոնդոնի Գոսպել երգչախումբը մշտապես ելույթներով հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Ադելը, Քայլի Մինոգը, Էրիկ Քլեփտոնը և այլք:

Խմբի կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։

Comments are closed.