Նորություններ

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը կներկայացնի Մալենան

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը կներկայացնի Մալենան

19.11.2021

Կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Մալենայի մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։

14–ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

Երգի տեսահոլովակի ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան, օպերատոր՝ Արթուր Ղարայան, հագուստի դիզայն՝ Արամ Նիկոլյան։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Մանկական Եվրատեսիլի յութուբյան պաշտոնական էջում ։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը 19:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Comments are closed.