Նորություններ
«Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմը՝ նորովի
23.11.2021
Ռուսաստանում Comic Con Russia առցանց միջոցառման ժամանակ ցուցադրվել է «Դե՛, սպասի՛ր» հայտնի մուլտֆիլմի նոր թրեյլերը։ Այն հրապարակվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։
Նոր անիմացիոն սերիալում փոխված են գլխավոր հերոսների տարիքը, ինչպես նաև Գայլին ազատել վատ սովորություններից: Նոր տարբերակում Գայլը չի ծխի ու ալկոհոլ չի խմի, բայց կչարաշահի տեսախաղերը։ Մուլտֆիլմում հայտնվել են նոր կերպարներ։
Նապաստակին և Գայլին հնչյունավորել են ռուս շոումեն Դմիտրի Խրուստալյովը և Գարիկ Խարլամովը։
Առաջին սեզոնը բաղկացած կլինի 52 դրվագից։















