Նորություններ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նշում է իր 65-ամյակը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նշում է իր 65-ամյակը

29.11.2021

1956 թվականին այս օրը՝ նոյեմբերի 29-ին, կայացավ Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը։

Առաջին ալիքը  հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին։ Կանոնավոր հաղորդումները հեռարձակվում էին շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ երկուական ժամով։ 1957 թվականի նոյեմբերի 7-ին հեռարձակվել է արտաստուդիական անդրանիկ հեռարձակումը։ Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձել է քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական և այլ ինֆորմացիայի կարևորագույն միջոց (1987 թվականին հանրապետության ընտանիքների 93%-ը հեռուստացույց ուներ)։ 1970 թվականին շահագործման է հանձնվել Նորքի հեռուստատեսային համալիրը։

1981 թվականից հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում էին միայն գունավոր պատկերմամբ։

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետևել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ հանրաճանաչ «IOS» և «Android» համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

2016 թվականի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, և նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման ինչպես մետրային, այնպես էլ արբանյակային հաճախականությունների համար։

 

Comments are closed.