Նորություններ
«45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը կմասնակցի «Օսկար» մրցանակաբաշխությանը
30.11.2021
Բրիտանացի լրագրող Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող ժապավենը ներկայացվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում»:
Ժապավենը նկարահանվել է 2020 թվականի պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր իրականացնում Արցախի դեմ: Ֆիլմի պրոդյուսերն է Ասկո Հակոբյանը, որը նաև Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի համապրոդյուսերն է:
«Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,- նշվում է ֆիլմի նկարագրության մեջ։















