Նորություններ

Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող

Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող

20.12.2021

Հայաստանի ներկայացուցիչը՝ 14-ամյա Մալենան, «Քամի-Քամի» երգով հաղթող ճանաչվեց Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում:
«Այս հաղթանակն ինձ համար շատ կարևոր է, այս պահին շատ երկար եմ սպասել: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին»,- հաղթանակից հետո նշել է երգչուհին:
Հայաստանը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի ներկայացուցիչը երկրորդ հորիզոնականում էր, իսկ Ֆրանսիան՝ երրորդ։ Մրցույթին մասնակցում էր 19 երկիր:
Մանկական Եվրատեսիլ երգի հաջորդ մրցույթը կանցկացվի Հայաստանում:
https://youtu.be/IEqRlYCxPHw

Comments are closed.