Նորություններ
Խոզի ստեղծած կտավը՝ ավելի քան 26 000 դոլար
23.12.2021
Հարավային Աֆրիկայից խոզ «նկարչի»՝ Պիգասոյի «Վայրի և ազատ» կտավը վաճառվել է 26 572 դոլարով։
Խոզն արվեստի գործը ստեղծել է մի քանի շաբաթվա ընթացքում կապույտ, կանաչ և սպիտակ ակրիլային ներկերով։ Կտավը գնել է գերմանացի հավաքորդ Պետեր Էսսերին։
Չորքոտանու տիրուհին՝ Ջոան Լեֆսոնը, պատմել է, որ պարզապես ցանկացել է աշխարհին պատմել իր սիրելի տաղանդավոր խոզի մասին։
Պարբերականը նշում է, որ այժմ սա համարվում է երբևէ կենդանու կողմից նկարված ամենաթանկ վաճառված կտավմ աշխարհում:















