Նորություններ

Հայաստանն հյուրընկալել էր պարողներ՝ աշխարհի տարբեր երկրներից

Հայաստանն հյուրընկալել էր պարողներ՝ աշխարհի տարբեր երկրներից

24.12.2021

Օրերս Երևանում անցկացվեց VIVAT Cup 2021 WDSF Open պարի միջազգային մրցույթը, որին  մասնակցում էին պարային զույգեր Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Վրաստանից, Ղազախստանից, ինչպես նաև Հայաստանից։

Միջազգային մրցույթի կազմակերպման նպատակն էր մեծացնել պարարվեստի հանդեպ հետաքրքրությունը, ոգևորել պարողներին, բարձրացնել նրանց մրցակցային ոգին և նոր շունչ հաղորդել պարարվեստին։

«2011 թվականից VIVAT ակումբն ամեն տարի կազմակերպում է բաց մրցաշար, որի շրջանակներում անցկացվում է երկու տարբեր մրցույթ՝ սպորտային պարերի և տարբեր պարային ոճերի՝ հիփ-հոփ, բրեյք դանս, պարային շոու, մոդեռն, հայ և աշխարհի տարբեր ժողովուրդների պարեր և այլն»,-նշում է մրցույթի կազմակերպիչ, Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մխիթարյանն ու հավելում, որ մրցավարները Լատվիայից էին, Լեհաստանից, ԱՄՆ-ից և մասնակից երկրներից:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է հինգ տարբեր կարգերի տարբեր պարաոճերում և տարիքային խմբերում:

WDSF Open Երիտասարդների լատինաամերիկյան պարաձևում հաղթողը Հայաստանը ներկայացնող Նիկիտա Զիմլիանոյ և Ամելիա Սեֆերյան զույգն է, Մեծահասակների կարգում՝ Ռուսաստանից Յարոսլավ Կիսելյով և Սոֆիա Ֆիլիպչուկ զույգը, իսկ Լիտվայից Կիպրաս Կուրա և Էլզե Գինտվիլե Վալյունայտե զույգը հաղթող է ճանաչվել 2՝ Պատանի 2 լատինաամերիկյան և Պատանի 2 եվրոպական պարաձևերում։ Երիտասարդներ եվրոպական պարաձևում հաղթել է Բելառուսից ժամանած Վլադիսլավ Միխնո և Անժելինա Տարասևիչ զույգը:

Արմեն Մխիթարյանը կարևորում է պարային միջազգային մրցույթների անցկացումը մեր երկրում, ինչն արդյունավետ և ոգևորող հանգամանք է և պարողների, և մարզիկների համար։ Ի դեպ, մեկ ամիս առաջ Հայաստանում կազմակերպվել էր պարերի աշխարհի առաջնություն, ինչը մեծագույն ձեռքբերում է մեր երկրի այդ ոլորտի համար։

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մխիթարյանը վստահեցրեց նաև, որ սեմինարների և վարպետաց դասերի շրջանակներում հաճախ են հյուրընկալում միջազգային ճանաչում ունեցող վարպետներին։

Comments are closed.