Նորություններ
Toyota-ն՝ ամերիկյան ավտոշուկայի առաջատար
11.01.2022
Toyota ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականին առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ում ավտոմոբիլների վաճառքների գծով։
Անցած տարվա ընթացքում Toyota-ն վաճառքներն 2020 թվականի համեմատությամբ ավելացրել է 10 տոկոսով՝ հասցնելով 2,3 միլիոն ավտոմեքենայի։
Պետք է նկատել, որ Toyota-ն առաջ է անցել GM-ից, որն ամերիկյան ավտոշուկայի առաջատարն է 1931 թվականից։















