Նորություններ
Քանյե Ուեսթը մտադիր է համերգ տալ Ռուսաստանում և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
13.01.2022
Ամերիկացի ռեփեր Յե-ն՝ նույն ինքը Քանյե Ուեսթը, ցանկություն ունի գնալ Ռուսաստան և ներկայացնել իր The Sunday Service ավետարանչական ծրագիրը։ Այցի շրջանակներում նա մտադիր է հանդիպել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Երգչի ներկայացուցիչ Ամիր Սուդանը հայտնել է, որ Յենի այցը Ռուսաստան կարող է լինել գարնանը կամ ամռանը, իսկ համերգները՝ Crocus City Hall-ում կամ «Լուժնիկի» մարզադաշտում:
Համերգի ժամանակ որպես հատուկ հյուր կարող է հրավիրվել ՌԴ նախագահը:















