Նորություններ
Հայաստանը ներկայացնող 6 շախմատիստ՝ TOP 100-ում
14.01.2022
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման 2022 թվականի հունվար ամսվա աղյուսակը:
Հայաստանի ներկայացուցիչներից TOP 100-ում տեղ է գտել երեք գրոսմայստեր:
57 –րդ հորիզոնականում Գաբրիել Սարգսյանն է, 96-րդում՝ Հրանտ Մելքումյանը, 100-րդում՝ Կարեն Գրիգորյանը:Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որ արդեն հանդես է գալիս ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո, աշխարհում 6-րդն է, կրկին Միացյալ Նահանգները ներկայացնող Սամուել Սեւյանը՝ 48-րդը: Կանանց ցուցակում նույնպես Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. Էլինա Դանիելյանը 31-րդն է, Աննա Սարգսյանը՝ 75-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 78-րդը:















