Նորություններ

«Լադանիվա» խումբը միջազգային մրցանակաբաշխությանն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք»-ի

«Լադանիվա» խումբը միջազգային մրցանակաբաշխությանն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք»-ի

24.01.2022

Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում։ Նրանք Հայաստանը ներկայացրին Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխությանն ու հաղթող ճանաչվեցին «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին և աջակցել նրանց միջազգային հանրահռչակման գործում:

Ժյուրիի հեղինակավոր գլխավոր մրցանակը շնորհվել է Մեսքերեմ Մեեսին (Բելգիա), իսկ Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակին արժանացել է «Լադանիվան»: Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են՝ Դենիզ Չայլան (Իռլանդիա), ДEVA-ն (Հունգարիա), Mezerg-ը (Ֆրանսիա), Blanks-ը (Նիդեռլանդներ) և Ալինա Պաշը (Ուկրաինա):

Փոփ և ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից, տրվում է նորաստեղծ խմբերի արտիստներին, ովքեր ներկայացնում են այսօրվա և վաղվա եվրոպական հնչեղությունը: Մրցանակաբաշխության հաղթողները ստանում են 10 000-ական եվրո յուրաքանչյուրը: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է նաև 5 000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5 000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաև հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Comments are closed.