Նորություններ
«Գրեմմի»-ին՝ ապրիլի 3-ին
24.01.2022
«Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Նախատեսված Էր այն անցկացնել հունվարի 31-ին, սակայն հետաձգվել էր՝ կորոնավիրուսի պատճառով։
«Գրեմմի-2022» մրցանակի անվանակարգերը հայտարարվել էին դեռևս նոյեմբերի 23-ին: Կատարող Ջոն Բատիստն ամենաշատ՝ 11 անվանակարգերն է ստացել: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը եւ Ջասթին Բիբերը, որոնք ստացել են ութական անվանակարգեր: Այս տարի «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ անվանակարգվել են տասական կատարողներ այսպես կոչված «Մեծ քառյակի» յուրաքանչյուր կատեգորիայում՝ տարվա ալբոմ, սկավառակ և երգ, ինչպես նաև լավագույն նոր կատարող















