Նորություններ
Սուրճին փոխարինող 5 սննդամթերք
21.01.2022
Ամերիկացի սննդաբան Լորեն Մանակերը հրաժարվել է սուրճից և հինգ այլ մթերք է գտել, որոնք օգնում են իրեն պահպանել սթափությունն ու առույգությունը:
Ավտովթարի ենթարկվլուց հետո ուղեղի ցնցման հետևանքների դեմ պայքարելու համար կինը բժշկի խորհրդով դադարել է սուրճ ըմպել: Սննդաբանն առավոտյան ըմպում է տաք կաթի խառնուրդ կոճապղպեղի, քրքումի և թխկենու օշարակի հետ, որին ավելացվում է մի պտղունց սև պղպեղ: Յուրքանչյուր բաղադրիչ իր դերն ունի: Կաթը հարուստ է սպիտակուցով, որն անհրաժեշտ է օրգանիզմին առավոտյան, օշարակը փոխարինում է շաքարին, իսկ քրքումը հակաօքսիդանտներ է պարունակում:
Շաբաթը երկու անգամ մասնագետն օգտագործում է տավարի միս, որը երկաթի կարևորագույն աղբյուր է, ինչի պակասը կարող է հանգեցնել հոգնածության:
Երեկոյան սննդակարգը բաղկացած է կիվիից, որը պարունակում է սերոտոնին հորմոնը, որն օգնում է լավ քնել: Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս շատ ջուր խմել և մակարոնեղեն ուտել:















