Նորություններ

Վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են 115-ամյա որմնանկարներ

Վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են 115-ամյա որմնանկարներ

25.01.2022

Ամերիկյան Վաշինգտոնի շրջանում Նիք և Լիսա Թիմերը 2021 թվականի վերջին գնեցին պատմական նշանակությամբ մի շինություն՝ մտադիր լինելով այն վերածել բարի։

Վերանորոգում իրականացնելիս նրանք 18 մետր լայնությամբ և 6 մետր երկարությամբ որմնանկարներ են հայտնաբերել շենքի հյուսիսային և հարավային պատերին:

Հայտնի է, որ 1907 թվականին շինությունը որպես կինոթատրոն է ծառայել, այնուհետև նաև որպես լողավազան և նույնիսկ աքլորակռվի վայր:

Տեղի պատմական հարցերով միությունը հաջողացրել է 1915 թվականի թերթ գտնել, որը բացահայտում է որմնանկարների նախնական ծրագիրը: Տեղաբնակ նկարիչներից մեկը հանձն է առել վերականգնել որմնանկարները:

Comments are closed.