Նորություններ
Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2022»-ում
27.01.2022
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում։ Այն տեղի կունենա մայիսի 10-ին։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։















