Նորություններ

Հայտնի են «Օսկար»-ի հավակնորդների անունները

Հայտնի են «Օսկար»-ի հավակնորդների անունները

09.02.2022

Հայտարարվել են 2022 թվականի «Օսկար»-ի հավակնորդների անունները, որոնց ցանկը ներկայացվել է YouTube-յան հեռարձակման ժամանակ։ 21 անվանակարգում հավակնորդների ցանկն այսպիսին է։
«Լավագույն ֆիլմ»՝ «Բելֆաստ», «Կոդա», «Մի՛ նայիր վերև», «Նստի՛ր մեքենայիս ղեկին», «Դյունա», «Ռիչարդ թագավոր», «Քաղցրարմատով պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան ուժը», «Վեսթսայդյան պատմություն» կինոնկարները:

«Լավագույն դերասանուհի»՝ Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»), Օլիվիա Կոլմանը («Անհայտ դուստրը»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր»), Նիկոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Քրիստեն Ստյուարտը («Սպենսեր»):

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեթչը («Շան ուժը»), Էնդրյու Գարֆիլդը («Թիկ Թակ Բում»), Ուիլ Սմիթը («Ռիչարդ թագավոր»), Դենզել Վաշինգտոնը («Մակբեթ»):

«Լավագույն ռեժիսոր»՝  Քենեթ Բրանահy, («Բելֆաստ»), Ռյուսուկե Համագուչի, («Նստեք իմ մեքենայի ղեկին»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Քաղցրարմատով պիցցա»), Ջեյն Քեմփիոնը («Շան ուժը»), Սթիվեն Սփիլբերգ, («Վեսթսայդյան պատմություն»):

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ»՝ «Նստեք իմ մեքենայի ղեկին» (Ճապոնիա), «Փախի՛ր» (Դանիա), «Աստծո ձեռքը» (Իտալիա), «Լունանա. ինչպես դասարանում» (Բութան), «Աշխարհի ամենավատ մարդը» (Նորվեգիա):

Comments are closed.