Նորություններ

2022 թվականի Netflix-ի ծրագիրը

2022 թվականի Netflix-ի ծրագիրը

09.02.2022

Netflix ստրիմինգային ծառայությունը հայտարարել է 2022 թվականին սպասվող պրեմիերաների ծրագիրը:

Մեծ հնչեղություն ստացած շոուներից են Էնթոնի և Ջո Ռուսոների «Մոխրագույն մարդ» մարտաֆիլմը, Շոն Լևիի «Մեր անունն Ադամ է» ժապավենը, Գիլյերմո դել Տորոյի «Պինոկկիո» անիմացիոն ֆիլմը, Ռայան Ջոնսոնի «Հանել դանակները» ֆիլմի շարունակությունն ու Դև Պատելի «Մարդ-կապիկը» կինոնկարը:

Բացի այդ, Netflix-ը հայտնել է Ջոնա Հիլի և Էդի Մերֆիի մասնակցությամբ You People, Քևին Հարթի և Մարք Ուոլբերգի մասնակցությամբ Me Time կատակերգությունների մասին:

Comments are closed.