Նորություններ

Պիտեր Ջեքսոնն առաջին հորիզոնականում է

Պիտեր Ջեքսոնն առաջին հորիզոնականում է

16.02.2022

Նորզելանդացի կինոռեժիսոր Պիտեր Ջեքսոնը մեկ տարվա ընթացքում վաստակել է 580 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշով նա զբաղեցրել է առաջին տեղը շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների ցանկում, որը հրապարակել է Forbes պարբերականը:

«Մատանիների տիրակալը» եռագրության ռեժիսորը նոյեմբերի 10-ին հայտարարել էր 1.6 մլրդ ԱՄՆ դոլարով հատուկ էֆֆեկտների իր ստուդիայի՝ Weta Digital–ի վաճառքի մասին: Գործարքը Ջեքսոնին Forbes-ի ցուցակի առաջատարն է դարձրել, ինչպես նաև նրան դարձրել է երրորդ միլիարդատեր ռեժիսորը՝ Սթիվեն Սփիլբերգից ու Ջորջ Լուկասից հետո:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի կատարող Բրյուս Սպրինգսթինը, ով վաստակել է 435 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում է ամերիկացի ռեփեր Ջեյ-Զին (340 մլն ԱՄՆ դոլար), չորրորդ տեղում՝ դերասան Դուեյն Ջոնսոնը (270 մլն ԱՄՆ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է Քանյե Ուեսթը (235 մլն ԱՄՆ դոլար):

Comments are closed.