Նորություններ
Գարուն և Զազը համերգներով հանդես կգան Հայաստանում
11.02.2022
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում մեծանուն արտիստների հետ մեկտեղ Հայաստանը կհյուրընկալի Գարուին և Զազին։
Ի դեպ, «Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում 2022-ի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցի եվրոպական 25 քաղաքի քաղաքապետ և 100 փառատոնի ղեկավար:
Ապրիլին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Մարզահամերգային համալիրում հանդես կգա ֆրանսիացի երգիչ Գարուն: Իսկ «Հայա» ճամբարայի ձևաչափի փառատոնի շրջանակներում ժամանելու են փոփ, ջազ, ռոք և այլ ժանրերում ստեղծագործող արտիստներ՝ այդ թվում նաև ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը:















