Նորություններ

Թռչող տաքսիներ՝ Ճապոնիայում

Թռչող տաքսիներ՝ Ճապոնիայում

17.02.2022

Ամերիկյան ինքնաթիռներ արտադրող Joby Aviation-ը ճապոնական ANA ավիաընկերության հետ միասին Ճապոնիայում կգործարկի թռչող տաքսիներ։ Toyota Motor Corporation ավտոարտադրող կորպորացիան կհամագործակցի նրանց հետ, որպեսզի «սինքրոնացնի» տրանսպորտի նոր տեսակը սովորական փոխադրատեսակների հետ, ինչպես նաեւ հանդես կգա որպես Joby-ի ներդրողներից մեկը։

Ուղեւորներին կփոխադրի Joby Aviation-ի ստեղծած եւ չորս  ուղեւոր տեղափոխելու կարողությամբ էլեկտրաինքնաթիռը։ Երեք ընկերություններ արդեն իսկ քննարկում են  ենթակառուցվածքի զարգացմանը, օդաչուների ուսուցմանն ու նորմատիվ պահանջներին վերաբերող հարցեր։

Comments are closed.