Նորություններ
Victoria’s Secret-ի գովազդային արշավի դեմքը՝ Դաունի համախտանիշով մոդել է
17.02.2022
Սոֆյա Ջիրաուն դարձել է Դաունի համախտանիշով առաջին մոդելը, որը նկարահանվել է Victoria’s Secret ապրանքանիշի համար։
Սոֆյայի կարիերան սկսել է 2020թ-ի փետրվարին Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում առաջին անգամ պոդիում բարձրանալուց հետո։ Victoria’s Secret-ի հետ համագործակցությունը նրա կյանիք երազանքներից է։
Նշենք, որ վերջին տարիներին Victoria’s Secret ապրանքանիշը ջանքեր է գործադրում առավել ներառական դառնալու համար՝ առանձին խմբերի կանանց հանդեպ խտրականության մեղադրանքներից հետո։















