Նորություններ

Օդապարիկով ամենաերկարատև թռիչքի համաշխարհային ռեկորդակիրը հայ է

Օդապարիկով ամենաերկարատև թռիչքի համաշխարհային ռեկորդակիրը հայ է

22.02.2022

«Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ փետրվարի 16-ին   օդապարիկով իրականացրել է ռեկորդային թռիչք: Պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում Հայաստանը օդապարիկով թռիչքներ կազմակերպող SkyBall  ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր երկիր:

Առանց վայրէջքի ամենաերկարատև համաշխարհային ռեկորդային թռիչքը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանից ժամը 08:00-ին, վայրեջքը իրականացրել են փետրվարի 17-ին երեկոյան, ժամը 18:45-ին: Թռիչքի տևողությունը եղել է 34 ժամ 41 րոպե:

Նախկինում սահմանած ռեկորդային թռիչքը տևել է 32 ժամ 12 րոպե:

Ռեկորդը գրանցվելու է Ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիայի կողմից․ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում գրվելու է Հայաստանի անունը.

Comments are closed.