Նորություններ
Հուշագրություններ՝ Բրիթնի Սփիրսից
22.02.2022
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ինքնակենսագրական գիրք է գրում։ Հուշագրություններում 40-ամյա երգչուհին կպատմի իր կյանքի, կարիերայի, ընտանիքի և նրա անդամների հետ հարաբերությունների մասին։
Հուշագրությունները հրատարակելու իրավունքի համար երգչուհին 15 միլիոն դոլար կստանա։
Նշենք, որ 2021թ․-ին հուշագրություններ էր թողարկել Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը՝ Ջեյմի Սփիրսը։ Երգչուհին սոցիալական ցանցերի միջոցով գիրքը լուրջ քննադատության է ենթարկել, հատկապես իր անձի եւ իր հանդեպ ընտանիքի անդամների վերաբերմունքի հետ կապված հատվածները։















